Լրահոս

17.01.2011 14:33


Մահացել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդականը

ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հունվարի 16-ին մահացել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Գեորգիի Մուրադյանը:

Էդուարդ Մուրադյանը ծնվել է 1944 թ.:

1971 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը' ստանալով իրավաբանի մասնագիտություն:

1992 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում' մինչեւ 1998 թ. տարբեր պաշտոններ զբաղեցնելով Պետական արարողակարգի վարչությունում:

1994-1996 թթ. աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությում' որպես արարողակարգի բաժնի վարիչ:

1998-2001թթ. պաշտոնավարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում:

2001-004 թթ. եղել է ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի վարիչը:

2004-2006 թթ. հանդիսացել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդականը:

2006-2010 թթ. աշխատել է ՀՀ ԱԳ հյուպատոսական վարչությունում'որպես խորհրդական: 2010 թ. գործուղվել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն:

 ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Մուրադյանի հարազատներին եւ ընկերներին' նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

Էդուարդ Մուրադյանի բարի հիշատակը միշտ վառ կմնա նրա գործընկերների եւ նրան ճանաչողների սրտերում:

Է. Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը' 18.00 (Բայրոն 10, բն. 1 հասցեում), հուղարկավորման արարողությունը'

հունվարի 19-ին, ժամը' 14.00 նույն հասցեից:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը