Լրահոս

04.04.2012 09:38


«Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը». բնապահպանական համաժողով

«Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը». բնապահպանական համաժողով

Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես այլեւս չի կարող շարունակվել եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ:

 

Համաժողովի նպատակն է եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները եւ առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:

Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում ենք նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար:

Կոնֆենրանսը տեղի կունենա ապրիլի 10-ին Կոնգրես հյուրանոց, հանդիսությունների դահլիճում:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը