Լրահոս

04.04.2012 00:46


Ի՞նչ էր տեղի ունեցել Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում

Ի՞նչ էր տեղի ունեցել Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում

2012թ. մարտի 30-ին ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը կեսօրին Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում մի խումբ երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

Հառվի առնելով հանրության  հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ նշված փաստով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. մարտի 30-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լ. Լիսիկյան փողոցի 10 շենքի դիմաց, ապա՝  Գյումրու «Արամ Սարգսյանի» անվան մարզադպրոցի մոտ շուրջ 20 րոպե մի խումբ  անձինք,  խախտելով հասարակական կարգը,  բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկա գտնվողների նկատմամբ, կատարել են խուլիգանական արարքներ:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 30-ին  հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նախաքննությամբ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից ոմանց ինքնությունը, միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու, ինչպես նաեւ մասնակից բոլոր անձանց ինքնությունը եւ արարքների դրդապատճառները պարզելու ուղղությամբ: 
ՀՀ դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը