Լրահոս

03.04.2012 22:24


Ի պատասխան Ադրբեջանի նախագահի պահվածքի

Ի պատասխան Ադրբեջանի նախագահի պահվածքի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր «Եվրանեսթ»-ի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայերի նկատմամբ։ Վահան Հովհաննիսյանը գրավոր ներկայացրել է մեր պատվիրակության բողոքը այդ ելույթի կապակցությամբ: Փաստաթղթում, որը բաժանվել է Վեհաժողովի մասնակիցներին, մասնավորապես, նշվում է.

«Ես կցանկանայի հետ կանչել այն նամակը, որը ուղարկել եմ Բյուրոյի բոլոր անդամներին մինչեւ «Եվրանեսթ»-ի երկրորդ լիագումար նիստը, որը տեղի ունեցավ Բաքվում:

Ես փորձել եմ զգուշացնել Բյուրոյի բոլոր անդամներին, որ այս Վեհաժողովը կարող է չարաշահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ովքեր հայտարարություններ կարող են անել` վնասելով համագործակցության հիմնական ոգին:

Ցավոք, մենք Բաքվում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսվում էր. «Եվրանեսթ»-ի ԽՎ-ն վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման և միջազգային իրավունքի կողմնակալ մեկնաբանման վրա հիմնված հակահայկական քարոզչության դաշտի:
«Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակությունը հայտնում է իր խորին դժգոհությունը Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ: Մենք կոչ ենք անում Վեհաժողովին` ավելի զգուշորեն ընտրել անցկացման վայրը, որպեսզի չհնչեն հայտարարություններ, որոնք կարող են ոչնչացնել փոխըմբռնման, համագործակցության ոգին, որը մենք ձեռք ենք բերել` բազում խնդիրներ հաղթահարելով:

Վախենում եմ, որ այդ խնդիրները վերադառնում են:
Հարգանքներով`

Վահան Հովհաննիսյան

«Եվրանեսթ»-ի ԽՎ Բյուրոյի անդամ»։

Այս խորագրի վերջին նյութերը