Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը, ամփոփելով սույն թվականի հունվարի 30-ից անցկացվող «Ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցերը» թեմայով գիտակիրառական լսումների շարքը, չորեքշաբթի ապրիլի 4-ին, ժամը 11-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում գումարելու է լսումների պլենար նիստ։ Դրա աշխատանքներին համաձայնություն են տվել մասնակցել սեկցիոն նիստերի ընթացքում իրենց կուսակցությունների և դաշինքների դիրքորոշումները պարզաբանած հայաստանյան վեց հիմնական քաղաքական ուժերի ղեկավար ներկայացուցիչները՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ` Խաչատուր Քոքոբելյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ` Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող` Լևոն Զուրաբյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ` Արմեն Ռուստամյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ` Գալուստ Սահակյանը։
Պլենար նիստ ՀՔՄ–ում
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը, ամփոփելով սույն թվականի հունվարի 30-ից անցկացվող «Ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցերը» թեմայով գիտակիրառական լսումների շարքը, չորեքշաբթի ապրիլի 4-ին, ժամը 11-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում գումարելու է լսումների պլենար նիստ։
Դրա աշխատանքներին համաձայնություն են տվել մասնակցել սեկցիոն նիստերի ընթացքում իրենց կուսակցությունների և դաշինքների դիրքորոշումները պարզաբանած հայաստանյան վեց հիմնական քաղաքական ուժերի ղեկավար ներկայացուցիչները՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ` Խաչատուր Քոքոբելյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ` Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող` Լևոն Զուրաբյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ` Արմեն Ռուստամյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ` Գալուստ Սահակյանը։