Լրահոս

04.04.2012 10:29


Սերժ Սարգսյանի կողքին չկանգնողներին հեռացնո՞ւմ են ԵԿՄ–ից

Սերժ Սարգսյանի կողքին չկանգնողներին հեռացնո՞ւմ են ԵԿՄ–ից

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը վստահեցնում է, որ ԵԿՄ–ից ոչ թե 70, այլ 26 անդամ է դուրս եկել, այն էլ՝ նրանք հեռացվել են իրենց դիմումի համաձայն։

Նշենք, որ սույն թվականի մարտի 13–ին ԵԿՄ անդամներից «7օր»–ին տեղեկացրել էին, որ մարտի 15–ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա. Կուբանյանի նախագահությամբ, տեղի է ունենալու Երկրապահ բաժանմունքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշումը անվավեր և առ ոչինչ ճանաչելու մասին դատական հայցը։

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Երկրապահ բաժանմունքի ղեկավար Էդուարդ Գյումրյանին պաշտոնանկ է արել նախորդ տարվա նոյեմբերին, և այժմ նա, 63 ԵԿՄ–ականների հետ, այդ որոշումը բողոքարկել է դատական կարգով։ Նրանց խոսքերով՝ Մանվել Գրիգորյանի այդ արարքը իրենց համար մինչև հիմա անհասկանալի է, և իրենք շատ վիրավորված են։

Մանվել Գրիգորյանին ուղղված հայտարարության հեղինակները «Առավոտին» ասել են, որ իրենք քաղաքականությանը չեն խառնվում, իսկ կառույցի ղեկավարին փոխելու պատճառն այն է, որ իրենք երբեք կամակատար չէին լինի։

«Եթե մեզ հրամայվեր որևէ կուսակցության կամ քաղաքական գործիչի կողքին կանգնել կամ ընտրությունների ժամանակ ինչ–որ մեկին ընտրել, մենք դա չէինք անի։ Հիմա փորձում են ազատվել մեզնից կամ մեր ձայնը բաժանմունքում՝ որպես փոքրամասնություն, խեղդել»,–ասել են նրանք։

Իսկ Մանվել Գրիգորյանին ուղղված հայտարարությունում նրանք խորհուրդ էին տվել իրենց չներքաշել քաղաքական խարդավանքների և դավադրությունների գործընթացների մեջ:

Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարում Մանվել Գրգորյանը հայտարարել էր առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը