Վարդան Օսկանյան. «ԲՀԿ–ն պատրաստ է համատեղ աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ»
Քաղաքագետների միության նախաձեռնած՝ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձևավորելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ողջունում է։ Նա ընդգծել է, որ 5–րդ գումարման խորհրդարանն ենք ձևավորում, և թերևս, բացի մեկից, մնացած բոլոր ընտրությունների դեպքերում խախտումներ եղել են, ու տարիների ընթացքում ժողովրդի մոտ թերահավատություն է ստեղծվել՝ մարդիկ չեն հավատում, որ կարող են ազատ, արդար ընտրություններ տեղի ունենալ։
–ԲՀԿ–ն պատրաստ է համատեղ աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ,–ասել է Վ. Օսկանյանը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կասկած անգամ չլինի ընտրությունների ազատ և արդար լինելու հարցում։
Վարդան Օսկանյան. «ԲՀԿ–ն պատրաստ է համատեղ աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ»
Քաղաքագետների միության նախաձեռնած՝ ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձևավորելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ողջունում է։ Նա ընդգծել է, որ 5–րդ գումարման խորհրդարանն ենք ձևավորում, և թերևս, բացի մեկից, մնացած բոլոր ընտրությունների դեպքերում խախտումներ եղել են, ու տարիների ընթացքում ժողովրդի մոտ թերահավատություն է ստեղծվել՝ մարդիկ չեն հավատում, որ կարող են ազատ, արդար ընտրություններ տեղի ունենալ։
–ԲՀԿ–ն պատրաստ է համատեղ աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ,–ասել է Վ. Օսկանյանը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կասկած անգամ չլինի ընտրությունների ազատ և արդար լինելու հարցում։
7or.am