Լրահոս

04.04.2012 12:16


Ռուբեն Հակոբյան. «Ժողովրդի ներելու լիմիտը սպառվել է»

Ռուբեն Հակոբյան. «Ժողովրդի ներելու լիմիտը սպառվել է»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կողմ է Քաղաքագետների միության նախաձեռնած՝ ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձևավորելուն։

–Ժողովուրդը հոգնել է, ժողովրդի համբերությունը սպառել է, և իր երկրում իրոք ուզում է տեսնել ազատ, արդար ընտրություններ։

Նա նաև հավելել է, թե պետք է ստեղծել մի մեխանիզմ, որով պարտադրվի, որ  ընտրություններն ազատ անցնեն.

–Մեր միասնական թիմը՝ «Ժառանգությունը», ասում է, որ թույլ չենք տա՝ ընտրությունները կեղծվեն։ Ժողովրդի ներելու լիմիտը սպառվել է, ու սա վերջին սահմանագիծն է, որ իսկապես կեղծողը պետք է պատասխան տա։

Ռ. Հակոբյանն առաջարկել է նաև, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբում ստեղծվի նաև բարեգործության և ընտրողների ձայները գնելու այլ միջոցները ուսումնասիրող հանձնաժողով, ինչպես նաև միասնական հռչակագրի տակ ստորագրեն կուսակցությունների ղեկավարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը