Լրահոս

04.04.2012 14:00


Մաշտոցի պուրակում ակտիվիստներին բռնի ուժով դուրս են բերել առևտրի տաղավարից

Մաշտոցի պուրակում ակտիվիստներին բռնի ուժով դուրս են բերել առևտրի տաղավարից

Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները ապամոնտաժելու համար ստեղծված քաղաքացիական խումբը այսօր առավոտյան այնտեղ չափագրումներ է կատարել։ Քիչ առաջ նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անդամները՝ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, բլոգեր Արմեն Հովհաննիսյանը, քաղաքագետ Սարո Սարոյանը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, մտել են կրպակներից մեկը և փորձել ապամոնտաժել այն։ Սակայն նաղաձեռնող խմբին դա չի հաջողվել՝ ոստիկանները  քաղաքացիական նաղաձեռնության ակտիվիստներին բռնի ուժով դուրս են բերել առևտրի տաղավարից։

Ակտիվիստները պահանջել են, որ ոստիկանությունը ձերբակալի իրենց։ Պահանջին ի պատասխան՝ ոստիկաններն ասել են, որ չեն ձերբակալի, քանի դեռ իրավիճակը վերահսկելի է։ Մաշտոցի պուրակում կենտրոնացած են նաև մեծ թվով կարմիրբերետավոր հատուկջոկատայիններ։

Խմբի համակարգող քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը հայտարարել է, թե այսօր պուրակում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին անձեռնմխելի է. ոստիկանությունը չպատժեց օրենքի պաշտպանության համար պայքարող մարդուն։ Ղուկասյանի խոսքով՝ դա իրենց հաղթանակն է։

Այս խորագրի վերջին նյութերը