Լրահոս

04.04.2012 14:43


Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է ԱՄՆ դեսպանին

Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է ԱՄՆ դեսպանին

Այսօր՝ մամլո ասուլիսի ժամանակ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն անդրադարձել է ԱՄՆ ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից անցկացրած հետազոտությանը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիների միայն 12 տոկոսն է հավատում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ազատ, արդար կերպով։ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆները մտահոգություն էր հայտնել այս խնդրի կապակցությամբ և հայտարարել՝ ինչպես կարելի է ընտրություններ կազմակերպել նման պայմաններում։

Ահարոն Ադիբեկյանը վիրավորական է անվանել նման հետազոտությունը և համաձայնվելով, որ հարցվածների մոտ 13 տոկոսն է հավատում արդար ընտրություններին, նշել է, թե 36,6 տոկոսը գտնում է, որ խախտումները չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Ադիբեկյանի խոսքերով՝ հարցվածների միայն 40 տոկոսն է կարծում, որ ընտրությունները կլինեն կոպիտ խախտումներով։ Այնուհետև Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ արդար ընտրություններին հավատում է 17 տոկոսը և հետևություն արել, որ առաջին խմբի հետ միասին ընտրություններին հավատացողները կազմում են 54 տոկոս։

Սոցիոլոգը հայտարարել է նաև, թե ասեկոսեները, որ հայ ընտրողներն ընտրակաշառք են վերցնում, անիմաստ են։

Այս խորագրի վերջին նյութերը