Լրահոս

04.04.2012 18:05


Կառավարությունում քննարկվել են սահմանային անցակետերում առկա խնդիրները

Կառավարությունում քննարկվել են սահմանային անցակետերում առկա խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սահմանային անցակետերում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկվել են առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: «Մենք մշտական մոնիտորինգ ենք իրականացնում սահմանային անցակետերեում պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը և ինչպիսի խնդիրներ կան: Նախորդ տարի մեծ ջանքեր են ներդրվել անցակետերում իրավիճակն էապես բարելավելու համար: Արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել»,- ասել է վարչապետը: 
Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել լուծելու արձանագրված կադրային և տեխնիկական խնդիրները՝ անցակետերում հնարավոր հերթերից և խցանումներից խուսափելու նպատակով: 

Այս խորագրի վերջին նյութերը