Լրահոս

04.04.2012 16:20


Ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումար

Ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումար

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր բացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Կովալենկոն, ՌԴ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի և դպրոցների ռուսաց լեզվի մասնագետներ:
Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է. "Ռուսաց լեզուն համաշխարհային մշակութային և քաղաքակրթական ժառանգության մաս է, և ներկա դարաշրջանում ցանկացած մարդու համար, իր մայրենիի հիմքի վրա մի քանի օտար լեզուների, այդ թվում ռուսերենի,  իմացությունը նրա ապագայի հաջողության գրավականներից մեկն է: Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կրթական բարեփոխումների իրականացման գործում խոշոր գործընկեր է,  և պատահական չէ, որ վերջին տարիներին երկկողմանի ծրագրերի իրականացումը զարգացման միտում ունի": Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարվանից բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաև ռուսաց լեզուն:
2009 թվականին հիմնված հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարի նպատակն է հանրագումարի բերել կատարված աշխատանքը և ուրվագծել հետագա խնդիրները:  Համագումարի ընթացքում քննարկվել են դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական հմտությունների բարձրացման, դասավանդման նոր մեթոդիկաների կատարելագործման հետ կապված խնդիրներ:  Համագումարին մասնակցել է ՀՀ մարզերի 150 ուսուցիչ: 

Այս խորագրի վերջին նյութերը