Լրահոս

04.04.2012 19:28


Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

 Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին և մասնավորապես նրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարևորությունը:

 Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը