Լրահոս

05.04.2012 01:54


Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ. «Ռեալն» ու «Չելսին» կիսաեզրափակչում են

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ. «Ռեալն» ու «Չելսին» կիսաեզրափակչում են

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պատասխան խաղում համոզիչ հաղթանակ է տարել Կիպրոսի «ԱՊՕԷԼ»–ի նկատմամբ։ Առաջին խաղակեսում դաշտի տերերը երկու անգամ գրավել են «ԱՊՕԷԼ»–ի դարպասը՝ Ռոնալդուն՝ 26–րդ րոպեին, Կական՝ 37–րդ։ Ընդմիջումից հետո «ԱՊՕԷԼ»–ի խաղացող Մանդուկան գոլ է խփել «Ռեալին»՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Սակայն Ռոնալդուն և Կայլեխոն շատ արագ երկու գնդակներով պատասխանել են «ԱՊՕԷԼ»–ին։ Խաղի վերջին րոպեներին թիմերը ևս մեկական գնդակ են փոխանակել՝ Սոլարի՝ 82–րդ րոպե, Դի–Մարիա՝ 84–րդ։

«Ռեալ»–«ԱՊՕԷԼ»՝ 5։2

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի մյուս՝ «Չելսի»–«Բենֆիկա» հանդիպման ժամանակ հաղթել է Լոնդոնի «Չելսին»։ Խաղը շատ լարված է ընթացել. 21–րդ րոպեին պորտուգալացիների դարպասին նշանակված 11–մետրանոց հարվածը հաջողությամբ իրացրել է Ֆրենկ Լեմպարդը՝ բացելով խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի ավարտից առաջ «Բենֆիկան» հայտնվել է ծանր կացության մեջ՝ կարմիր քարտ է ստացել և դաշտից հեռացվել Մաքսիմիլիանո Պերեյրան։

Երկրորդ խաղակեսը նույնպես շատ լարված է ստացվել, և 85–րդ րոպեին 10 հոգով խաղացող «Բենֆիկան» Խավի Գարսիայի գլխի հարվածի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը։ Խաղի արդյունքը վճռվել է վերջին վայրկյաններին, երբ փոխարինման դուրս եկած Ռաուլ Մեյրելեշը հաշիվը դարձրել է 2։1՝ հաղթանակ պարգևելով «Չելսիին»։

«Չելսի»–«Բենֆիկա»՝ 2։1

Այս խորագրի վերջին նյութերը