Լրահոս

05.04.2012 10:18


Ալեն Դելոնը պատրաստվում է ժամանել Մոսկվա՝ «Armenia Music Awards»–ին մասնակցելու համար

Ալեն Դելոնը պատրաստվում է ժամանել Մոսկվա՝ «Armenia Music Awards»–ին մասնակցելու համար

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, չնայած սրտի հետ կապված խնդիրներին, պատրաստվում է մասնակցել Մոսկվայում կայանալիք «Armenia Music Awards» երաժշտական մրցանակաբաշխությանը։ Այդ մասին հայտնել է «Արմենիա փրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վալերի Սաարյանը. «Ալեն Դելոնի օգնականն ասել է, որ դերասանն արդեն իրեն լավ է զգում և պատրաստվում է ժամանել Մոսկվա՝ մրցանակաբաշխությանը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Դելոնը տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։ «Purepeople» էլեկտրոնային պարբերականը հայտնել էր, որ Փարիզի Նեյի–սյուր–Սեն ամերիկյան հիվանդանոցում դերասանին պլանային վիրահատություն են ենթարկել։

Այս խորագրի վերջին նյութերը