ՀՊԱԿ. «Դատախազական աշխատանքային խմբի անգործության մասին»
Այսօր, ոչ թե ծիծաղ, այլ խիստ մտահոգության տեղիք է տալիս Գլխավոր դատախազության գործունեությունը, որն իբր պետք է ապահովեր ընտրությունների «ազատ և արդար» անցկացումը:
Տպավորություն է ստեղծվում, որ Գլխավոր դատախազությունը, մեղմ ասած, ոչ միայն չի կարողանում կատարել իր պարտականությունները գործածվող ԸՕ-ի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն, այլև՝ ի դեմս իր նորաստեղծ աշխատանքային խմբի, անթաքույց չի տիրապետում ո՛չ ԸՕ-ին, և՛ ո՛չ էլ՝ Քր.դատ. օրենսգրքին /Հ.Գ./:
Ամեն դեպքում, Աշխատանքային խմբի առաջին քայլերը հիշեցնում են նաև Գլխավոր դատախազության գործունեությունը նախորդ ընտրություններում՝ նույն ձևականությունը և անգործությունը, դեռ մի բան էլ ավելի՝ նմանվում է հաղորդումների վերահասցեագրման կենտրոնի:
Ավելին, մի՞թե հարիր է երկրի Գլխավոր դատախազությանը առանց իրավական հիմնավորումների գործողություններ կատարել և փաստաթղթեր հրապարակել: Էլ ինչպե՞ս պետք է ուրիշներից օրինականություն պահանջի...այն էլ՝ «ազատ ու արդար»:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
Հ.Գ. Աշխատանքային խմբի կողմից հրապարակված, գրեթե բոլոր փաստաթղթերում բացակայում են խմբի գործողությունների իրավական հիմնավորումները։ Օրինակ՝ ինչու՞ է մեր 23 հաղորդումը դարձել 1 հաղորդում, այն էլ մինչև ԿԸՀ է հասել, դարձել է դիմում. ո՞ր իրավական ակտի հիմքով է Գլխավոր դատախազությունը դարձել ԿԸՀ-ի վերադասը և հաղորդումներն ուղարկում է ԿԸՀ-ին, մակագրությամբ՝ «արդյունքների մասին հայտնել դիմողին»,
-ինչպե՞ս է պատահել, «հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու» նորմը վերափոխվել է «հաղորդումն ուղարկվել է քննարկման ըստ պատկանելիության» նորմի...
Աշխատանքային խումբը՝
- զանգվածային ձևով քննության չի առնում ԸՕ-ի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քարոզչության ընթացքում իրականացվող ապօրինությունների մասին հաղորդումները համաձայն Քր.օր. 149-րդ հոդվածի պահանջների, այդ թվում, գտնում է որ պետական միջոցների օգտագործումը Վարչապետի կողմից հօգուտ կուսակցական շահերի՝ պաշտոնական դիրքի չարաշահում, այն է՝ հանցագործություն չէ:
- քննության է առնում հաղորդումներ, որոնք ընդհանրապես առնչություն չունեն հանցագործության հետ, ավելին, թույլատրված են ԸՕ-ի պահանջներով, մասնավորապես, այս այս ժամանակահատվածում դրամ, սննդամթերք կամ ապրանքներ բաժանելը /տե՛ս ԸՕ 18-րդ հոդվածի 7-րդ մաս/,
- քննության է առնում հաղորդումներ ընտրական ցուցակների խնդիրներով, որոնց լուծումը կարգավորված է ԸՕ-ով:
3. Աշխատանքային խումբը, խախտելով Քր.Դատ.Օր. պահանջները, հաղորդումների վերաբերյալ համապատասխան որոշումներ չի կայացնում, վերածելով իրեն սովորական փոստատարի և այլն: