Լրահոս

05.04.2012 10:36


Արթուր Բաղդասարյանը հավատալով «Հավատա՛, որ փոխվես» կարգախոսին՝ փոխվեց. ֆեյսբույքան արձագանքներ

Արթուր Բաղդասարյանը հավատալով «Հավատա՛, որ փոխվես» կարգախոսին՝ փոխվեց. ֆեյսբույքան արձագանքներ

Երեկ տեղեկացրել էինք, որ «Օրինաց երկիր» կուսակցության կանանց միության 7-րդ համագումարում կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հպարտորեն հայտարարել է, թե իրենց կուսակցության մեծամասնությունը կանայք են։ Բիշարյանն անհասկանալի ձևակերպմամբ կանանց շարքին է դասել նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին։

«Ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ում կանայք շատ են»,-հայտարարել է Բիշարյանը:

Տեսանյութ։

Բիշարյանի այս հայտարարությունը ֆեյսբուքցիներին մի լավ զվարճացրել է և տարաբնույթ քննարկումներ առարկա դարձել։ Դրանք ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Արթուր Բաղդասարյանը հավատալով «Հավատա՛, որ փոխվես» կարգախոսին՝ փոխվեց»։

«Պարենյոկ–գալուբոկ»։

«Մարդ ես, պատահում է մեկմեկ, երբ սխալվում ու ճիշտն ես ասում»։

«Նա բացահայտեց կուսակցության ղեկավարի գաղտնիքը»։

«Այ քեզ անգրագետ»։

«Տիկինը մի անգամ ճիշտ խոսք ա ասել, խնդում եք. բա ամոթ չի»։

«էդ ինչ կոմպլիմենտ է արել, եթե իրենց կուսակցության մեծամասնությունը կանայք լինեին, այդքան ստորություն չէին գործի»։

«Ես հավատում եմ Հեղինե Բիշարյանին»։

«Էդ դեպքում - եթե «էգ առյուծը» բիշարյանն ա` բաղդասարյանը «էգ...» ի՞նչնա..»։

«Սկզբում Բիշարյանն էր տղամարդ, հիմա էլ Բաղդասարյանը՝ կին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը