Սեպտեմբերի 11 ահաբեկչության 5 մեղադրյալները դատարանի առջև կկանգնեն1 ամսից
ԱՄՆ զինվորական հրամանատարությունը երեկ վերջնական մեղադրանք է ներկայացրել 2001թ. սեպտեմբերի 11 ահաբեկչության 5 կասկածյալներին. դատը այս գործով կկայանա մեկ ամիս անց Գուանտանամո ռազմական բանտում։ Այս մասին հաղորդում է «Ասոշեյթեդ փրեսս»–ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը։
Մեղադրյալների թվում է Հալիդ Շեյխ Մուհամեդը, որը համարվում է Ամերիկայի պատմության մեջ ամենաարյունահեղ ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը։
Ենթադրյալ հանցագործները մեղադրվում են ահաբեկչության, ինքնաթիռի առևանգման և սպանությունների համար, որոնք խախտում են պատերազմի օրենքները։ Եթե ռազմական դատարանը մեղավոր ճանաչի Հալիդ Շեյխ Մուհամեդին և իր 4 հանցակիցներին, նրանց մահապատիժ է սպասվում։