«Ակամայից հիշում ես Վլադիմիր Գասպարյանի սրտաճլիկ խոսքերը». բաց նամակ
Մեզանից շատ–շատերի համար նորություն չասեմ, որ աշխատանքից տուն գնալուց կամ օրվա ակտիվ ժամերին Երևանի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև հիմնականում «Երևան Սիթի» սուպերմարկետների մոտ մեքենաների խցանումներ են: Նման իրավիճակում ակամայից հիշում ես Վլադիմիր Գասպարյանի սրտաճլիկ խոսքերը, թե ինչպիսի պետք է լինի իսկական ոստիկանը և ինչպես պետք է իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Արդյունքում ամեն օր ականատես ենք լինում մի երևույթի, որը իրականում մեզ շատերիս շուտով նյարդային հիվանդ է դարձնելու:
Օրինակ՝ Տիգրան Մեծի փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ օրվա ցանկացած պահի ճանապարհի երկրորդ հոսքագծին կարելի է նկատել տաքսի և վթարային լուսարձակները միացրած՝ ԳՈԼԴ համարանիշներով մեքենաներ, որոնք առանց որևէ վախի, նույնիսկ արհամարելով ՃՈ-ի աշխատակիցներին, ըստ պահանջի կայանում են իրենց մեքենաները:
Շատ դեպքերում խցանումը շարունակվում է մինչև հանրապետության հրապարակ, որպեսզի ի ցույց լինի նույնիսկ կառավարությանը, որ մենք իրականում թքած ունենք ճանապարհաին երթևեկության կանոնների վրա: