Լրահոս

05.04.2012 12:18


ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի գործով նախաքննությունը շարունակվում է

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի գործով նախաքննությունը շարունակվում է

Քննվում է քրեական գործ՝ զենքի հափշտակության դեպքի առթիվ

 ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ-ի մարտի 3-ից քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար:

 2012թ-ի մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Քրեական գործով կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան:

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ վկաներ:

 Նախաքննությունը շարունակվում է:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը