Լրահոս

05.04.2012 12:43


Լիտվայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիտվայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանում գտվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Աժուբալիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Լիտվայի ԱԳ նախարարին ուղեկցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը