Վահագն Խաչատրյան. «Հանրապետականը հասկանում է, որ, այսպես թե այնպես, իրեն ձայն չեն տալու»
Այսօր լԱսուլիսին ՀԱԿ ներկայացուցիչ, 8–րդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Վահագն Խաչատրյանը խոսել է Հայաստանում ներքաղաքական նախընտրական զարգացումներից։
Բանախոսը նկատել է, որ մարդիկ այն տրամաբանությամբ կամ հոգեբանությամբ չեն գնում ընտրությունների, ինչպես 2007թ.։ Մարդիկ հոգնել են անորոշությունից, այլ մարդկանց ենթարկվելուց։ Մարդկանց մեջ արժանապատվության զգացում է արթնացել, և նրանք կարիքը չունեն ընտրակաշառքի։ Մարդիկ կարիք ունեն, որ լսեն իրենց, իրենց կարիքները հաշվի առնեն, որ իրենց հուզող հարցերը բարձրացվեն ամենաբարձր օղակներում՝ խորհրդարանում, կառավարությունում։
Միաժամանակ Վահագն Խաչատրյանն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ չէ ազատ ընտրությունների.
–Այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախաշեմին, մեկ անգամ ևս մեզ համոզում է, որ իշխանությունը, հատկապես Հանրապետական կուսակցությունը, չի պատրաստվում ազատ, արդար, իրավական առումով օրինական ընտրություններ անցկացնել։
Վահագն Խաչատրյանը նկատել է, որ նախորդ տարիներին ընտրական շրջանում բյուջեի սոցիալական ուղղվածության ծախսերը ավելանում էին, իշխանությունը այդ կերպ որոշակի խոստում էր տալիս հասարակությանը. Այս տարվա բյուջեում նման բան չկա։ Վ. Խաչատրյանի խոսքով՝ Հանրապետականը հասկանում է, որ, այսպես թե այնպես, իրեն ձայն չեն տալու։ Երկրորդ պատճառը, որ նշեց Խաչատրյանը, այն է, որ Հանրապետականը ցանկանում է, որ սոցիալական ծախսերը վերագրվեն ոչ թե կառավարությանը, այլ Հանրապետական կուսակցությանը.
–Կոալիցիայի ներսում էլ որոշակի խնդիրներ կան, թե պետական ծրագրի ո՞ր մասը ո՞ր մեկին վերագրեն, իսկ այսպես շատ հստակ է՝ Հանրապետական կուսակցության գրասենյակ եք գնում, այնտեղ այս պահին ձու են տալիս, գինի են տալիս։
Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ իշխանությունները, ի դեմս Հանրապետական կուսակցության, փորձում են վախի մթնոլորտ ձևավորել հասարակության մեջ.
–Բոլորս էլ ապրում ենք Երևանում, Հայաստանում, բոլորս էլ ունենք բարեկամներ, ընկերներ, որոնց մոտենում են, անձնագրեր հավաքում, ցուցակներ կազմում, և դա արվում է իշխանական ռեսուրսի հաշվին, և դա անում են հանրապետականները։ Համատիրություններում, թաղապետարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, համալսարաններում, հիմնարկներում մարդկանց կանչում են, վախեցնում են, ստիպում են Հանրապետականի օգտին քվեարկել։

7or.am