Լրահոս

05.04.2012 15:08


Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարությունների միջև

Ապրիլի 4-ին Երևանում Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ` փոխնախարարների ղեկավարությամբ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, լիտվական կողմից` է. Իգնատավիչյուսը:

Հայ և լիտվացի դիվանագետները քննարկեցին եվրոպական և միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության հետ կապված հարցեր, այդ թվում` Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը և հեռանկարները: Անդրադարձ կատարվեց  ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված  նշանակալի առաջընթացին:

            Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին 2 տարիների ընթացքում հայ-լիտվական հարաբերությունները, այդ թվում` բարձր մակարդակի քաղաքական  երկխոսությունն ու փոխայցելությունները, կրթական ու մշակութային կապերը զարգանում են դինամիկ  կերպով:   

Մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական  առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության   կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարցերի շուրջ: 

Այս խորագրի վերջին նյութերը