Լրահոս

05.04.2012 15:11


Որպես իրեն պատասխան հնչած մտքերը Վարդան Օսկանյանը ծիծաղելի է համարում

Որպես իրեն պատասխան հնչած մտքերը Վարդան Օսկանյանը ծիծաղելի է համարում

ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին իմ հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերը, որ ես եղել եմ նախորդ իշխանություններում և իրավունք չունեմ կեղծիքները քննադատելու, պարզապես ծիծաղելի են: Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա այսօր քաղաքական դաշտում չկա մարդ, որը կարող է այդ թեմայով խոսել:
Յուրաքանչյուր ընտրության ժամանակ միշտ նույնն եմ ասել՝ ցավալի է, որ ընտրախախտումների հետևանքով ժողովրդի մոտ կասկածներ կան ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Հիմա էլ ասում եմ նույն բանը՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովրդի մոտ կասկածներ չլինեն ընտրությունների օրինականության վերաբերյալ»:

Այս խորագրի վերջին նյութերը