Պենտագոնը ժամանակավորապես տեղահանել է Պարսից ծոցում գտնվող իր նավատորմի հիմնական մասը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են գործակալության ամերիկյան աղբյուրները։
Ըստ ստացած տեղեկության՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը ատոմային ավիակիր «Աբրահամ Լինկոլնի» գլխավորությամբ գտնվում է Արաբական ծովում և շարժվում դեպի հարավ։ Մյուս ավիակիր խումբն ատոմային ավիակիր «Կառլ Վինսոնի» գլխավորությամբ 3 ամիս Պարսից ծոցում տեղակայվելուց հետո շարժվում է Հարավ–չինական ծով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի 7–րդ օպերատիվ նավատորմի պատասխանատվության տարածք։ Նավերի այս խումբն արդեն շրջանցել է Հնդկաստանի հարավը և ուղևորվում է արևելք Բենգալյան ծոցով։
ԱՄՆ–ը դուրս է բերել իր նավատորմը Պարսից ծոցից