Լրահոս

05.04.2012 15:37


Orange-ի ամենաֆուտբոլասեր բաժանորդները կարող են մասնակցել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին

Orange-ի ամենաֆուտբոլասեր բաժանորդները կարող են մասնակցել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին

Այսօրվանից Orange-ի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու UEFA EURO 2012TM SMS խաղին, պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, դառնալ խաղի հաղթողը եւ ներկա լինել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին Վարշավայում:

Այն բաժանորդը, որն ամենաշատ ճիշտ պատասխանները կտա, կստանա գլխավոր մրցանակը` Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Սակայն գլխավոր մրցանակից բացի կան բազմաթիվ այլ մրցանակներ. երկրորդից վեցերորդ տեղերը գրավող մասնակիցները կստանան Sony Live Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակը և բրենդավորված պարագաներ:

«Գալիք ամիսներն Orange-ում ֆուտբոլային են լինելու: Որպես առաջնության պաշտոնական գործընկեր` մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին պատրաստվել այս համաեվրոպական սպորտային իրադարձությանը ինչպես երբևէ: Իսկական ֆուտբոլասերների համար թերեւս լավագույն նվերը կարող է լինել ներկա գտնվել ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի բացման խաղին, որն այս խաղի շնորհիվ այնքան իրական է դառնում», ասաց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Խաղին մասնակցելու համար պետք է 2012 կարճ համարին ուղարկել SMS` տեքստում նշելով EURO բանալի բառը, որից հետո մասնակիցը կսկսի ստանալ խաղի հարցերը: Յուրաքանչյուր ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 60 դրամ: Մրցույթի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.orangearmenia.am/uefa-euro-2012

Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում: 

Այս խորագրի վերջին նյութերը