Լրահոս

05.04.2012 15:38


Ոստիկանապետից պահանջում են այգում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը

Ոստիկանապետից պահանջում են այգում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

 1. Անտոնյան Գուրգեն – դերասան

 2. Բալայան Վարդան – երաժիշտ

 3. Գրիգորյան Սուրեն – գրող, իրավաբան

 4. Կիվրյան Արգիշտի - «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող

 5. Մանասյան Նվարդ - կրթության մասնագետ

 6. Մովսիսյան Արտակ – պատմաբան

 7. Մուրադյան Զարուհի – նկարիչների միության անդամ, նկարչուհի

 8. Ճաղարյան Հակոբ - պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար

 9. Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ

10. Ֆարադյան Գագիկ - «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

 

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

 Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը