ԲՀԿ խմբակցության պատգամավորն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի անդամներին
Այսօր Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանն ընդունեց Արթիկ ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի անդամներին, երկարաժամկետ դիտորդ Մարտին Դամարի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ հյուրերը հարցեր ուղղեցին մեծամասնական ընտրակարգով թիվ 36 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանին, որոնք հիմնականում վերաբերում էին քարոզչության կազմակերպմանը, և նախատեսված ծախսերին: Ի պատախան պարոն Պետոյանը տեղեկացրեց, որ ինքը, որպես “Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ամեն ինչ անելու է, որպեսզի թիվ 36 ընտրատարածքում ընտրություններն անցնեն օրենքի պահանջներին համապատասխան: Պատգամավորը մանրակրկիտ ներկայացրեց նաև իր և իր թիմի անելիքները սույն ընտրատարածքում: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում այլ հարցերի վերաբերյալ ևս: