Լրահոս

05.04.2012 16:27


Ապրիլի 24–ին ընդառաջ Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ հայ համայնքի հետ

Ապրիլի 24–ին ընդառաջ Թուրքիան փորձում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ հայ համայնքի հետ

«Ասպարեզ» թերթը մտահոգություն է հայտնել՝ կապված ապրիլի 24–ին ընդառաջ Թուրքիայի՝ ԱՄՆ հայ համայնքի հետ մերձենալու փորձերի հետ. «Իրականում դա շատ վտանգավոր նախաձեռնություն է, որի արմատները տանում են դեպի Թուրքիայի արտաքին քաղաքականություն։ Կասկածելի է թվում նաև ընտրված ժամանակահատվածը՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեն։ Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ՝ ներգրավելով ԱՄՆ հայ համայնքը, օգտագործելով իր բոլոր կապերն ու լծակները հայ համայնքի հետ կապ հաստատելու համար, որպեսզի իր գործած հանցանքը կոծկի»։

Պարբերականը կարծում է, որ ՀՀ ԱԳ նախարարությունը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը, Լոս–Անջելեսի հյուպատոսությունը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն թուրքական կողմի գործունեությունը սահմանափակելու համար, քանզի դրանք «սպառնում են հայ համայնքի միասնականությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը