ՄԱԿ–ը հրապարակել է «Համաշխարհային երջանկության ցանկը»
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները ՄԱԿ–ի հովանու ներքո պարտաստել են «Համաշխարհային երջանկության մասին զեկույցը»։ Ամենաերջանիկ ազգ են համարվում դանիացիները։ Առաջատարների եռյակի մեջ են մտնում Շվեյցարիան (2–րդ տեղ) և Ֆինլանդիան (3–րդ տեղ)։ Գնահատականների հիմնական չափորոշիչ են եղել քաղաքական ազատությունների մակարդակը, բնակչության սոցիալական ապահովության մակարդակը և կոռուպցիայի բացակայությունը։
Նորվեգիան ու Շվեդիան հայտնվել են համապատասխանաբար 4–րդ և 5–րդ տեղերում։ Հետաքրքրականն այն է, որ լավագույն տասնյակը եզրափակում է Իռլանդիան՝ երկիր, որը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած։
Ամենադժբախտ մարդիկ ապրում են աֆրիկյան Տոգոյում և Բենինում։ Եվրոպական երկրներից Բուլղարիան 156 երկրների ցանկում զբաղեցրել է 146–րդ տեղը։ ԱՄՆ–ը 11–րդ տեղում է, Ռուսաստանը՝ 76։