Լրահոս

05.04.2012 17:15


Հինգ միլիոնի վնաս

Հինգ միլիոնի վնաս
Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի:
Նրանք խոստովանել են, որ մարտի 25-ի գիշերը Գյումրի քաղաքի մանկական հիվանդանոցի շինհրապարակից գողացել են տարբեր տեսակի 2.200 մետր էլեկտրալար:
Պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 դրամ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը