Լրահոս

05.04.2012 17:20


ՄԻՊ–ը դիմել է ԱԺ նախագահին և պատգամավորներին

ՄԻՊ–ը դիմել է ԱԺ նախագահին և պատգամավորներին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝

ԱԺ ՆԱԽԱԳԱՀ  ՊԱՐՈՆ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ

ՊԱՐՈՆ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

 ՊԱՐՈՆ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՏԻԿԻՆ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ

 

 Մեծարգո ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ,

Հարգարժան ԱԶԳԱԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ,

  2011թ. Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների հարազատների հետ միասին հանդիպեցինք ձեզ և ներկայացրեցինք մարդկային ու իրավական տեսանկյունից ցավոտ մի շարք խնդիրներ: Ձեր խորհրդով և խնդրանքով մինչև նույն թվականի հոկտեմբերի 17-ը, օրեր շարունակ գործակցելով զոհվածների հարազատների հետ, պատրաստվեցին և Ձեզ ուղարկվեցին զոհված զինծառայողների մահվան  հանգամանքների վերաբերյալ կազմված թվով 8 տեղեկանքներ:

  Տեղյակ ենք, որ սրտացավորեն վերաբերելով մեր բարձրացված խնդիրներին՝ օրենքով ձեզ տրված իրավասությունների շրջանակներում դիմել եք համապատասխան պետական մարմիններին և ստացել որոշակի պատասխաններ:

  Ես և զոհված զինծառայողների ծնողները խնդրում և ակնկալում ենք, որ մինչ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտը հիշյալ հարցումների արդյունքներով կներակայացնեք ձեր գնահատականներն ու դիրքորոշումները յուրաքանչյուր գործում բարձրացված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ: Հասկանալով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները՝ այնուամենայնիվ, ակնկալում ենք զոհվածների իրավահաջորդներին հնարավոր իրավաքաղաքական Ձեր աջակցությունը նաև այդ գործերով:

  Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետևած մեր տեղեկանքների և ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաև ընթացող ու սպասվող գործընթացների մասին:

 Հարգանքով՝ Կ. Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը