Լրահոս

05.04.2012 17:47


Արմեն Օհանյան. «Նախընտրական քարոզարշավի մասին օրենքն առաջինը խախտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»

Արմեն Օհանյան. «Նախընտրական քարոզարշավի մասին օրենքն առաջինը խախտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված «Ընտրարշավի օրակարգը» թեմայով քննարկման բանախոսներն էին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, հրապարակագիր Արմեն Օհանյանը և Պետական ագրարային համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը։

Արմեն Օհանյանն ընդգծել է, որ այսօր որևէ բան փոխելու հնարավորություն ունի միայն քաղաքացիական հասարակությունը, կանայք նույնպես շատ բան կարող են փոխել։

–Ոչ ժողովրդավար Հայաստանը չունի ապագա, ինչքան էլ որ բարգավաճ կամ հարուստ լինի,–ասել է նա,–նախըտրական քարոզարշավի մասին օրենքն առաջինը խախտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատասխանատու է բոլոր կեղծված ընտրությունների համար։ Իշխանությունները մեզ արդեն սպառնացել են, որ մենք հերթական անգամ ունենալու ենք ցուցադրական ընտրություններ:

Սամվել Ավետիսյանն էլ նկատել է, որ եթե մարդը տնտեսապես ազատ չէ, ժողովրդավարական պետությունը չի կայանա։

–Մինչ այժմ ես չեմ տեսել մի ծրագիր, որում նախանշված կլիներ՝ ինչպիսին կլինի իմ Հայաստանը,–նշել է նա՝ նկատի ունենալով կուսակցությունների նախընտրական ծրագրերը։

Սոնա Այվազյանն էլ կարծում է, որ կեղծիքներ անողները կամ չանողները իշխանություններն են՝ զուտ վարչարարության տեսանկյունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը