Լրահոս

05.04.2012 19:47


Ռուս միլիարդատիրոջ դուստրն իր բնակարանը վաճառում է 50 մլն դոլարով

Ռուս միլիարդատիրոջ դուստրն իր բնակարանը վաճառում է 50 մլն դոլարով

Ռուս միլիարդատեր Վասիլի Անիսիմովի դուստրը՝ 26–ամյա Աննա Անիսիմովան, Նյու Յորքի իր բնակարանն է վաճառում։ Աննա Անիսիմովան ակնկալում է այն վաճառել 50 մլն դոլարով։ Բնակարանի մակերեսը 350 ք/մ է, գտնվում է «Time Warner Center» բնակելի համալիրի 75–րդ հարկում։ Բնակարանի ներքին ձևավորմամբ զբաղվել է դիզայներ Նոել Ջեֆրին։ Գնորդ գտնվելու դեպքում դա շահավետ գործարք կլինի Անիսիմովայի համար, ով բնակարանը գնել է 2004–ին «ընդամենը» 9,8 մլն դոլարով։

Սակայն մասնագետները կարծում են, որ հնարավոր չէ այդ բնակարանը վաճառել 50 մլն դոլարով. բնակարանի իրական արժեքը մոտ 39 մլն դոլար է։ Եթե գնորդ չգտնվի, Աննա Անիսիմովան պատրաստ է վարձակալության հանձնել բնակարանը 60 հազ դոլար ամսավճարով։

Այնուամենայնիվ, եթե գործարքը կայանա, Աննա Անիսիմովայի բնակարանը կլինի երկրորդ ամենաթանկ անշարժ գույքը Նյու Յորքում ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևի 88 մլն դոլար արժողությամբ բնակարանից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը