Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով եւ համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին:
Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր
Մեր քաղաքացիական անհնազանդության պատճառը Հայաստանի իշխանությունների արհամարհական վերաբերմունքն է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների դեմ երիտասարդ գործիչների բողոքին;
Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները;
Քաղաքացիական անհնազանդությունը մեր միջոցն է Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու համար;
Մաշտոցի պուրակի խնդիրը փոքր խնդիր չէ: Իշխանությունները վախենում են, որ եթե այսօր այստեղ զիջեն, վաղը կզիջեն ամենուր;
Մեզանից յուրաքանչյուրը կամավոր է միանում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Յուրաքանչյուրս գիտակցում է իր համար այդ քայլից բխող բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեր կյանքին, առողջությանը, ազատությանը եւ բարեկեցությանը;
Մեզանից յուրաքանչյուրը իր հաշվին է ձեռք բերում քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար անհրաժեշտ պարագաները;
Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անբողոք կրել քաղաքացիական անհնազանդության հետեւանքով իր համար առաջացած բոլոր զրկանքները:
«Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները...»։
Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր
Հայաստանի քաղաքացիներ,