Լրահոս

06.04.2012 10:44


Հերթական նախընտրական կրակոցները՞

Հերթական նախընտրական կրակոցները՞

Ըստ շրջանառվող լուրերի՝ այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գևորգյանի որդի Արտակ Գևորգյանը, նախկին կալանավոր Սամսոն Պողոսյանի հետ, ով դատապարտվել էր 8,5 տարի ազատազրկման ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա մահափորձ կատարելու համար և պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել, գնացել է թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Մերուժան Մխոյանի տուն: Վերջինիս դուրս են հրավիրել, վիճաբանել և ծեծել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Մերուժան Մխոյանը, մի քանի հոգու ուղղեկցությամբ, գնացել է Հոկտեմբեր գյուղ, որտեղ եղել են Սամսոն Պողոսյանն ու Արտակ Գևորգյանը: Մխոյանը մեծ աղմուկ է բարձրացրել, սկսվել է ծեծկռտուք, հնչել է կրակոց, կա վիրավոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը