Լրահոս

06.04.2012 11:02


Ցանկանում են նոր նախարարություն ստեղծել

Ցանկանում են նոր նախարարություն ստեղծել

ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ հանրապետությունում անհրաժեշտ է ստեղծել ինովացիոն ոլորտը կառավարող պետական մարմին` նախարարություն:

«Այդ նախարարության գործառույթները կընդգրկեն ինովացիոն ողջ ոլորտը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը։ Այսօր չկա մի մարմին, որը ամբողջական պատասխանատվություն կրի մեր ոլորտի համար»,- ասել է Կ. Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան նախարարություն ստեղծելու առաջարկությունն արվել է կառավարությանը, սակայն առայժմ արձագանք չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը