Լրահոս

06.04.2012 12:12


ԺԿ նախագահ «Ընտրակաշառք կվերցնեն ու ձայն չեն տա»

ԺԿ նախագահ «Ընտրակաշառք կվերցնեն ու ձայն չեն տա»

«Կվերցնեն ու ձայն չեն տա»,-այսօր ասուլիսին խոսելով ընտրակաշառքների մասին՝ ասել է թիվ 17 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ ինքը «մաքուր» հաղթանակ է տանելու։ «Ես ոչ մի բան չեմ բաժանելու և ցույց եմ տալու, որ այս ընտրություններին առանց փող, առանց շահ առաջարկելու եմ ընտրել»,-ասել է բանախոսը։

Այդուհանդերձ, բանախոսի կարծիքով ընտրողները չեն հրաժարվի ընտրակաշառքից։ «Դարձել է շուկայական հարաբերություն: Մեր ժողովուրդն ասում է՝ փող չտան, ձեն չենք տա։ Իշխանությունը գիտի, որ փող վերցնողներից 40%–ի կորուստ է լինելու, իսկ որոշ կուսակցություններից՝ 80%: Ժողովուրդը կարող է տխուր վիճակից կաշառք վերցնի, բայց դա չի նշանակում, որ կկորցնի իր արժանապատվությունը»,-նշել է Կարապետյանը: 

r.am

Այս խորագրի վերջին նյութերը