Աշխարհ

06.04.2012 12:56


Գյուլը չի բացառել Իրանի և Արևմուտքի միջև հնարավոր պատերազմը

Գյուլը չի բացառել Իրանի և Արևմուտքի միջև հնարավոր պատերազմը

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը չի բացառել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածության խորացումը կարող է վերաճել պատերազմի:

«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ իրադարձություններին հետևել հեռվից, այդ պատճառով դիվանագիտական ակտիվությունը և ռազմական պատրաստվածությունը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն են, այլ՝ անհրաժեշտություն»,-ասել է Գյուլն՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ռազմական բախումը կհանգեցնի նոր անորոշությունների և քաոսի։

Այս խորագրի վերջին նյութերը