Լրահոս

06.04.2012 13:01


ՄԻՊ. «Մայիսի 6-ը լինեու է լայն ժպիտների և կրկնակի ցինիզմի օր»

ՄԻՊ. «Մայիսի 6-ը լինեու է լայն ժպիտների և կրկնակի ցինիզմի օր»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՄԻՊ 2011թ. տարեկան զեկույցից հետո ամենատարօրինակ արձագանքը ստացել է ՏՄՊՊՀ-ից։ Իսկ ընդհանուր արձագանքների թիվը եղել է չորսը։ Ամենաբովանդակայինը եղել է ոստիկանության արձագանքը, հակիրճը՝ դատախազության արձագանքը։ Կրթության և գիտության նախարարության արձագանքն էլ եղել է, թե ՄԻՊ կարծիքը ոչ մասնագիտական է։

Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ապրիլի 9-ից ՄԻՊ–ում կգործի արագ արձագանքման խումբ, թեժ գծի հեռախոսահամարն էլ հետևյալն է՝ 116:

Ընտրական գործընթացների հետ կապված դիտարկումը կներկայացվի հայտարարությամբ կամ միջանկյալ զեկույցով:

Ազատ, արդար ընտրություններ սպասում եմ ոստիկանապետից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, գլխավոր դատախազից ու Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովից: Այս պաշտոնյաներն են, որ իրենց իրավասությամբ անկախ են գործում և կախված չեն որևէ մեկից,–ասել է Կ. Անդրեասյանը,–մայիսի 6-ը լինեու է տեխնիկական հաստատման օր: Լայն ժպիտների և կրկնակի ցինիզմի օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը