Բ. Նավասարդյան. «Ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է»
Այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է մարտի 1-31-ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրենց կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման և կազմված միջանկյալ հաշվետվության արդյունքները։ «Նկատվել է նշանային բնութագրիչներով նյութերի տեսակարար կշռի նվազում, քաղաքական կուսակցությունների նկատմամբ հեռարձակողների հետաքրքրության աճի միտումներ: Տարբեր կուսակցություններ լուսաբանվում են հավասարակշիռ, այսինքն` ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է»,–ասել է բանախոսը։
Հիշեցնենք, որ Երևանի մամուլի ակումբը մարտի 1-ից մոնիտորինգի է ենթարկել հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, և «Արմնյուզ»-ը:

7оr.am