Լրահոս

06.04.2012 14:22


Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել Արմեն Աշոտյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել Արմեն Աշոտյանին

Անդրադառնալով պետական պաշտոնյաների մասնակցությանը քաղաքական նախընտրական պայքարին, «Ժառանգությում» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, շատ հաճախ տեսնում է, թե ինչպես պետական պաշտոնյաները, անվտանգության ծառայողները ցուցակագրում են կատարում իշխող կուսակցության օգտին կամ այլ կերպ մասնակցում ընտրապայքարին, Րաֆֆի Հովհաննիսյանը դա անընդունելի է համարել.

–Ես տեսնում եմ, որ այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ որպես անվտանգության ծառայողներ, իրենք մտել են իշխող կուսակցության շտաբ։ Եթե մենք իսկապես պետք է ունենանք ազատ–արդար ընտրություններ, պետական ինստիտուտները, ծառայությունները՝ անվտանգությունից մինչև ամենահրապարակայինը իրենք պետք է դուրս լինեն քաղաքական ընտրապայքարից, դուրս լինեն կուսակցական շտաբերից։ Իշխող կոալիցիայի շտաբում կան պետական պաշտոնյաներ և անվտանգության մարմինների աշխատակիցներ։ Թող մեր անվտանգության մարմինները զբաղվեն իրենց գործով, պետական գործերով, բայց չմտնեն որևէ ձևով, իրական, թե ըստ երևույթին այն ոլորտ, որը պատկանում է միմիայն Հայաստանի քաղաքացուն։

Լրագրողները խնդրել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին մեկնաբանել ՀՀ կրթության և գիտության նախարար ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի երեկվա համեմատությունը, թե ազատ ընտրությունների վերաբերյալ կոչեր անողներից շատերը հիշեցնում են մի ասացվածք՝ «Ամենաբարձր «բռնի գողին» գորացողները լինում են հենց գողերը», որը Արմեն Աշոտյանը արել էր ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի ստեղծման հետ կապված։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը ոչմի գնահատական չի տվել ՀՀԿ–ական նախարարի խոսքերին և ասել է միայն.

–Կարծում եմ, եթե նման բան ասած լինի գործող պաշտոնյան, ինքը միգուցե ուրիշ տպավորություն է ուզեցել թողնել։ Եթե գողություն եղել է, դա պետք կանխել հնարավոր բոլոր եղանակներով՝ անգամ հրապարակավ գոռալով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը