Լրահոս

06.04.2012 14:39


«Պոռնո» բառն ամենաշատը Հայաստանից է փնտրվել

«Պոռնո» բառն ամենաշատը Հայաստանից է փնտրվել

Սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2004–ից սկսած՝ «Google Search» որոնողական համակարգով «պոռնո», «սեքս», «էրոտիկա» բառերն ամենից շատ փնտրվում է Հայաստանից, այնուհետև Թուրքիայից, Ռումինիայից, Պերուից և Կոնգոյից.

Ժամանակն է վարագույրը բարձրացնենք, կեղծ բարեպաշտությունը թողնենք, երևույթներն անվանենք իրենց անվանումներով և արագիլների մասին հեքիաթները մոռանանք:

Սեքսոլոգը նաև ընդգծել է, որ տղամարդիկ օգտվում են մարմնավաճառների ծառայություններից, քանի որ իրենց կնոջ հետ անկողնում չեն գտնում այն, ինչ դրսում՝ լիարժեք բավարարում:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ ընդգծել է, որ մեր երկրում սեռական դաստիարակությունը գրեթե բացակայում է, որի հեևանքն էլ սեռական տերմինները փաղաքշական մասնիկներով կամ գռեհիկ բառերով արտահայտելն է, նույնիսկ այն աստիճան, որ իր հաճախորդներից մի կին ամաչել է տղայի սեռական օրգանի անունը տալ և այն անվանել է «գործիք»:

Հայ ընտանիքի մշակույթում ընդունված չէ այդ մասին խոսել: Մեր լեզվամտածողության մեջ չի հանդուրժվում այդ մասին խոսելը,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը