Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է Սամվել Ալեքսանյանի քեֆին ինքը թամադա լինել
Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին բավական դրական էր արտահայտվել և նշել, որ նրա հետ իր համար ընտրապայքարը շատ հաճելի կլիներ։ Պատասխանելով այս մասին «Yerkir.am»–ի հարցին՝ Ր. Հովհաննիսյանն այսօր ասել է.
–Իրեն հաջողություն եմ մաղթում, իր մրցակցին՝ հաղթանակ, բայց իմ դուրս գալով ընտրապայքարից՝ կարծում եմ՝ հավասար կլինի պայքարը, իսկ իմ մասնակցության դեպքում՝ խիստ անհավասար։
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում առաջադրվել էին ՀԱԿ թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ևՐաֆֆի Հովհաննիսյանը, սակայն հետո վերջինը հանեց իր թեկնածությունը։
Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր նաև, որ հաղթելու է, «Փարվանայում» քեֆ է անելու, իսկ Նիկոլին թամադա է նշանակելու:Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր. «Ներողամտությամբ եմ վերաբերվում Սամվել Ալեքսանյանի այդ հայտարարություններին և կարող եմ հավաստիացնել, որ ինքն այդպիսի խնջույքներ կազմակերպելու հնարավորություն չունի և ամբողջ կյանքի ընթացքում չի էլ ունենա…»
«Yerkir.am»–ը Ր. Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ այդ քեֆին կգնա՞:
–Եթե ազատ, արդար ընտրություն լինի, բացառության կարգով և հանրապետության, Երևանի ու այդ համայնքի պատմության մեջ առաջին անգամ ես ի՛նքս սեղանապետը կլինեմ։
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է Սամվել Ալեքսանյանի քեֆին ինքը թամադա լինել
Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին բավական դրական էր արտահայտվել և նշել, որ նրա հետ իր համար ընտրապայքարը շատ հաճելի կլիներ։ Պատասխանելով այս մասին «Yerkir.am»–ի հարցին՝ Ր. Հովհաննիսյանն այսօր ասել է.
–Իրեն հաջողություն եմ մաղթում, իր մրցակցին՝ հաղթանակ, բայց իմ դուրս գալով ընտրապայքարից՝ կարծում եմ՝ հավասար կլինի պայքարը, իսկ իմ մասնակցության դեպքում՝ խիստ անհավասար։
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում առաջադրվել էին ՀԱԿ թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն հետո վերջինը հանեց իր թեկնածությունը։
Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր նաև, որ հաղթելու է, «Փարվանայում» քեֆ է անելու, իսկ Նիկոլին թամադա է նշանակելու: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր. «Ներողամտությամբ եմ վերաբերվում Սամվել Ալեքսանյանի այդ հայտարարություններին և կարող եմ հավաստիացնել, որ ինքն այդպիսի խնջույքներ կազմակերպելու հնարավորություն չունի և ամբողջ կյանքի ընթացքում չի էլ ունենա…»

7or.am