Իրանը դեմ է ԱՄՆ–ի և արաբական եկրների միասնական հակահրթիռային պաշտպանության ծրագրին
Իրանի իշխանությունները կտրականապես դեմ են ԱՄՆ–ի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների ծրագրին՝ ստեղծել հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ։ Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի խոսքերով՝ տարածարջանի երկրները պետք է հատուկ ուշադրությամբ հետևեն ԱՄՆ–ի և Համագործակցության խորհրդի այս ծրագրին։ Ահմեդ Վահիդին կոչ է արել բարեկամ պետություններին չընդունել հակահրթիռային պաշտպանության ծրագիրը։
Իրանի պաշտպանության նախարարը կարծում է, որ Վաշինգտոնը փորձում է Իրանին ներկայացնել որպես սպառնալիք Պարսից ծոցի երկրների համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ի սկզբանե դեմ է եղել ծրագրին, քանի որ այն սպառնում է տարածաշրջանի կայունությանը։
Ավելի վաղ Բահրեյնի արտգործնախարարը ճապոնական «Ասախի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ–ը և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրները՝ Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ–ն, Օմանը և Սաուդյան Արաբիան ընդհանուր համաձայնության են եկել այն դեպքի համար, եթե Իրանում լարվածության օջախ առաջանա։ Պաշտոնյան նաև հավելել է, որ Իրանը միակ սպառնալիքն է Համագործակցության խորհրդի անդամ երկրների համար, և հակահրթիռային պաշտպանության համակարգը պետք է «ճիշտ ազդանշան» լինի Իրանի համար։