Լրահոս

06.04.2012 15:56


Իսլամիստական խմբավորումները պատրաստվում են վրեժ լուծել Թուլուզի հրաձիգին սպանելու համար

Իսլամիստական խմբավորումները պատրաստվում են վրեժ լուծել Թուլուզի հրաձիգին սպանելու համար

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քլոդ Գեան այսօր հայտարարել է, որ իսլամիստական խմբավորումները ցանկանում են լուծել ահաբեկիչ Մուհամմեդ Մեռայի մահվան վրեժը։ Մուհամմեդ Մեռան Թուլուզում սպանել էր 7 մարդ՝ երեք երեխա, ուսուցիչ և երեք զինծառայող։ Մեռան սպանվել է Ֆրանսիայի ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ժամանակ։

«Europe1» ռադիոկայանում ունեցած ելույթի ժամանակ Քլոդ Գեան ասել է, որ հատուկ ծառայությունները «աշխուժություն» են նկատում ռադիկալ իսլամիստական խմբավորումների շրջանակներում, որոնք ցանկանում են վրեժ լուծել ահաբեկիչ Մեռայի համար։

Այս խորագրի վերջին նյութերը