Լրահոս

06.04.2012 16:00


Մաշտոցի պուրակի գործով դատական նիստը կկայանա ապրիլի 20-ին

Մաշտոցի պուրակի գործով դատական նիստը կկայանա ապրիլի 20-ին

Երևանի քաղաքապետարանի դեմ Մաշտոցի պուրակի գործով Զարուհի Փոստանջյանի և մյուսների ներկայացրած դատական հայցի նախնական քննությունը Հայաստանի Վարչական դատարանում կկայանա ապրիլի 20-ին, ժամը 11-ին:

Հայցի պահանջն է անվավեր ճանաչել. 2011-ի դեկտեմբերի 13-ի Երևանի քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 1 Երևանի քաղաքապետարանի տեղադրման թույլտվությունը` տրված «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ գոյություն ունեցող տաղավարների արդիականացման և նորերի տեղադրման աշխատանքների կատարման համար, ինչպես նաև գլխավոր հատակագիծը` համաձայնեցված Տարոն Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի ՃԳ վարչություն հետ:

Այս խորագրի վերջին նյութերը