Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ապրիլի 6-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Այն կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը քննարկման ընթացքում ցանկություն հայտնեց հանդես գալ որպես համահեղինակ, ինչը ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ընդունելի համարեց:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նկատեց, որ օրինագծերի փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կհամարվի 2005 թվականին ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:
Ըստ հիմնավորման` 2009 թվականին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը կորցրել է արդիականությունը: Քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը բովանդակային առումով առավել ամբողջական է, առաջարկվում է վերանայել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքում սահմանված որոշակի սկզբունքներ եւ դրանք արտացոլել «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում:
Նախատեսվում է, որ փոփոխությունների շնորհիվ կերաշխավորվի բոլոր երեխաների համար կրթության հավասարության իրավունքը` անկախ նրանց անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից :
Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պամանավորված է եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, եւ ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման եւ դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ միջոցների ներդրման ցանկությամբ:
Հանձնաժողովը որոշեց հաջորդ նստաշրջանի ընթացքում օրինագծերը քննարկել նաեւ խորհրդարանական լսումների ձեւաչափով:
Հեղինակների առաջարկով մի խումբ օրինագծերի քննարկումը հետաձգվեց:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն