Լրահոս

06.04.2012 19:52


Կարգ` բխող կրթության մատչելիության և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից

Կարգ` բխող կրթության մատչելիության և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը: Վերջինս բխում է ոլորտում իրականացվող կրթության մատչելիության ապահովման և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից: Համաձայն կարգի` ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` միջին մասնագիտական արվեստի, սպորտի և այս տարի նաև առողջապահության ոլորտի` միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների /այսուհետ` ոլորտային մասնագիտություններ/: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար նախատեսված ընդունելության մրցութային առարկաների գնահատականների /միավորների/ ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը: Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Այս խորագրի վերջին նյութերը