Լրահոս

07.04.2012 09:49


ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին անհապաղ դադարեցներ ռազմական գործողությունները

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին անհապաղ դադարեցներ ռազմական գործողությունները

ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքներում շարունակվող ռազմական գործողությունները խախտում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի՝ բռնությունները դադարեցնելու պահանջը։ Պան Գի Մունն ընդգծել է, որ Բաշար Ասադի տված խոստումը՝ զորքերը դուրս բերել քաղաքներից մինչև ապրիլի 10–ը, չի կարող արդարացնել բռնությունների թվի աճը։

Գլխավոր քարտուղարը «լուրջ մտահոգություն» է հայտնել՝ կապված Սիրիայում հումանիտար ճգնաժամի հետ. «Վերջին նորությունները Սիրիայի հարևան երկրներում սիրիացի փախստականների թվի աճի մասին չեն կարող մտահոգիչ չլինել»,– ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը